Պիկե․ Ավելի լավ է պարտվել հիմա, քան մրցաշրջանի վերջում

10:44 17.08.2019

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Պրիմերայի 1-ին տուրում՝ «Աթլետիկից» կրած նվազագույն հաշվով պարտությունը։  

««Սան-Մամեսեում» խաղալը շատ դժվար է։ Ամենասկզբից մրցակիցը մեր վրա ուժեղ ճնշում էր գործադրում ու ֆիզիկապես ավելի լավ տեսք ուներ։ Երկրորդ կեսում «Աթլետիկի» խաղացողները մի քիչ հոգնեցին։

Վերջիվերջո, հաղթանակ, թե պարտություն դրանք մանրուքներ են։ Ավելի լավ է պարտվել հիմա, քան մրցաշրջանի վերջում։

Նման արդյունքի պատճառնե՞րը։ Մենք միջմրցաշրջանից հետո ենք, նոր ֆուտբոլիստներ են հայտնվել․․․Երբեմն պատրաստվում ես, բայց ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես սպասվում էր» ,- Պիկեի խոսքերն է փոխանցում AS-ը։

Երկրորդ տուրում կապտանռնագույնները օգոստոսի 25-ին տանը կմրցեն «Բետիսի» հետ։ 

 

Share |

Լրահոս

Loading...