Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին (լուսանկար)

16:15 17.08.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին:

«Նեյմարն այսօր սկսել է մարզվել մեզ հետ, բայց դեռ չի ավարտել վերականգնումը»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքերն է փոխանցում Actu Foot-ի թվիթերյան էջը

Վերջին ժամանակներս ֆուտբոլիստը մարզվում էր անհատական ծրագրով՝ վերականգնվելով Բրազիլիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքից:

Հիշեցնենք, որ շատ է խոսվում Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին: 

Share |

Լրահոս

Loading...