Ռամոսը՝ Մոդրիչի հեռացման մասին․ չեմ կարծում, որ Լուկան վատ մտադրություն ուներ այդ դրվագում

21:47 17.08.2019

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային տուրում 3-1 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ Վիգոյի «Սելտայի» նկատմամբ։ «Արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Շատ լավ է մրցաշրջանը սկսել հենց այսպես։ Մենք բազմաթիվ բացասական մեկնաբանություններ ենք լսել նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում։ Կարծում եմ՝ այս արդյունքը կփոխի մարդկանց տեսակետը։ Մենք արեցինք ամեն բան հաղթանակի համար, և կարծում եմ՝ արժանիորեն վաստակեցինք այն։

Մոդրիչի հեռացու՞մը։ Միգուցե այսօր այդ երևույթը չխանգարեց մեզ։ Ֆուտբոլում ամեն բան շատ արագ է փոխվում։ Մենք մեկ ֆուտբոլիստով պակաս մնացինք, բայց ես չեմ կարծում, որ Լուկան վատ մտադրություն ուներ այդ դրվագում։ Նա ուղղակի ուշացավ, իսկ մրցավարը կայացրեց այդպիսի որոշում։ VAR-ը այստեղ է այդ խնդիրները կարգավորելու համար»,-Ռամոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

«Սելտա» - «Ռեալ» (1-3) հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։ 

Share |

Լրահոս

Loading...