AS. Նեյմարին չգնելու դեպքում Ռեալը կփորձի ձեռք բերել Պուլիշիչին

13:19 17.08.2019

«Ռեալը» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցով բանակցություններում անհաջողության դեպքում հարձակման ուժեղացման այլընտրանքային տարբերակներ։

Ինչպես հաղորդում է AS-ը, մադրիդյան ակումբը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ծառայություններով, որի տրանսֆերը զգալիորեն ավելի էժան կլինի: «Ռեալը» վաղուց է հետևում 20-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին և նրան համարում է ապագա աստղ։

«Չելսին» Պուլիշիչին 64 միլիոն եվրոյով այս հունվարին գնել էր Դորտմունդի «Բորուսիայից» ։ Մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է գերմանական թիմում։ 

Share |

Լրահոս

Loading...