Գերշքեղ գոլ, հեռացում ու վստահ մեկնարկ․ Ռեալը հաղթեց Սելտային (տեսանյութ)

21:04 17.08.2019

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային տուրում հյուրընկալվել էր Վիգոյի «Սելտային»։ Զինեդին Զիդանի թիմը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում։ 

Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին։ Կարիմ Բենզեման, օգտվելով Գարեթ Բեյլի հրաշալի խաղից ու կատարած փոխանցումից, գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը։ Առաջին կեսի վերջին րոպեին Ալվարո Օդրիոսոլայի կոպտագույն սխալից հետո տանտերերը գոլի խփեցին, սակայն Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը VAR համակարգի օգնությամբ չարձանագրեց դարպասի գրավումը․ «Սելտայի» ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում էր։ 

56-րդ րոպեին նույն VAR համակարգի օգնությամբ հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Լուկա Մոդրիչին միտումնավոր խախտման համար։ 10 ֆուտբոլիստներով անգամ մադրիդցիները չընկճվեցին։ 61-րդ րոպեին Տոնի Կրոսը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 2-0։

Փոխարինման դուրս եկած Լուկաս Վասկեսը 80-րդ րոպեին եզրափակեց «սերուցքայինների» չքնաղ կոմբինացիան։ 90+1 րոպեին Իկեր Լոսադան գնդակն ուղարկեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ 

Այսպիսով, «Ռեալը» արտագնա խաղում հաղթում է 3-1 հաշվով։  

Share |

Լրահոս

Loading...