Յուվենտուսը մտադիր է Ռուգանիին առաջարկել Բարսելոնային

15:13 17.08.2019

«Յուվենտուսն» ուզում է թիմի պաշտպան Դանիելե Ռուգանիին վաճառել «Բարսելոնային»: Այս մասին գում է Tuttosport-ը՝ հղում կատարելով Football Italia-ին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ իտալական ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին պատրաստվում է մեկնել Բարսելոնա, որպեսզի բանակացություններ վարի խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: «Բարսելոնան» 2018-ի ամռանը հետաքրքվում էր Ռուգանիի ծառայություններով, բայց այն ժամանակ «Յուվենտուսը» հրաժարվել էր նրան վաճառել:

Այս պահին «Յուվենտուսն» այլևս հույսեր չի կապում Ռուգանիի հետ, քանի որ ամռանը ձեռք է բերել Մաթեյս դե Լիգտին ու Մերիհ Դեմիրալին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Ռուգանիի ծառայություններով հետաքրքրվում են «Ռոման» ու «Մոնակոն»:

 

Share |

Լրահոս

Loading...