Սանշեշը մտադիր է հեռանալ Բավարիայից

17:30 17.08.2019

Կիսապաշտպան Ռենատու Սանշեշը մտադիր է հեռանալ «Բավարիայից»:

Bild-ի տեղեկացմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիտը գոհ չէ իր ստացած խաղաժամանակից, որը կարող է կրճատվել, երբ Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվի Մյունխեն: Նա նաև դժգոհ է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ հարաբերություններից:

«Իրավիճակն ինձ համար այնքան էլ լավ չէ: Սա երկրորդ անգամն է, երբ ինձ կարող են այլ ակումբի վաճառել, ու ինձ բաց չեն թողնում: Խաղադաշտում 5 րոպեն ինձ համար բավական չէ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Bild-ը:

 Ձմռանը պորտուգալացին կարող էր տեղափոխվել ՊՍԺ, բայց ակումբները գործարքի արժեքի վերաբերյալ համաձայնության չեկան:

Սանշեշը Բունդեսլիգայի 1-ին տուրի՝ «Հերտայի» հետ խաղում դուրս եկավ փոխարինման ու դաշտում 6 րոպե անցկացրեց: 

 

Share |

Լրահոս

Loading...