Սնեյդեր․ Յոթ տարեկանից ասես թունելում ապրեմ

13:40 17.08.2019

35-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մեկնաբանել է կարիերան ավարտելու որոշումը։

«Ես ազատության կարիք ունեի։ Դա 2-3 ամիս առաջ հասկացա, երբ մի քանի ակումբ էր հետաքրքրվում ինձնով, ինձ հետ կապի դուրս գալիս։ Բայց ես նույնիսկ չէի ուզում տեսնել, թե նրանք ինչ են առաջարկում։ Ժամանակն էր այդ ամենին վերջ դնելու։ Եթե ցանկանայի շարունակել խաղալ ու մարզվել, կարող էի 2-3 տարի էլ Քաթարում խաղալ, բայց ժամանակն էր կանգ առնելու։

7 տարեկանում արդեն «Այաքսում» էի խաղում։ Այդ ժամանակվանից ի վեր ասես թունելում եմ ապրում առանց գործողությունների ազատության։ Ես հանգստյան օրերին հանգստանալու, ծննդյան օրեր, հարսանիքներ տոնելու ու նույնիսկ թաղումներ գնալու ժամանակ երբեք չեմ ունեցել։ Ուզում էի ինձ ազատ զգալ ու սա ինձ գոհացնում է։ Ֆուտբոլն իմ արյան մեջ է, ու դա փոխել չի լինի, բայց ֆուտբոլային աշխարհում արդեն արել եմ այն, ինչ պետք է անեի»,- Սնեյդերի խոսքերն է փոխանցում De Telegraaf-ը։  

 

 

Share |

Լրահոս

Loading...