Բարսելոնան պատրաստ է վաճառել Վիդալին

09:59 17.08.2019

«Բարսելոնայի» ղեկավարությունն ուզում է թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալի վաճառքից ոչ պակաս, քան 20 մլն եվրո աշխատել։ 32-ամյա չիլիացու գլխավոր հավակնորդը «Ինտերն» է։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։

  «Ինտերը» այս ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուց ի վեր փորձում է ձեռք բերել Վիդալին։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։

Տրանսֆերի հարցում առանցքային դեր կարող է ունենալ Արտուրոյի՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ նորից աշխատելու ցանկությունը։ Ավելի վաղ խաղացողն իտալացի մասնագետի հետ աշխատել էր «Յուվենտուսում»։

Նախորդ մրցաշրջանում Վիդալը ակումբային մակարդակով բոլոր 53 խաղերում խփել է 3 գոլ ու դարձել 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կատալոնական ակումբի հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

 

Share |

Լրահոս

Loading...