Զիդան․ Բեյլը մնում է Ռեալում

23:21 17.08.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սելտայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպումից հետո (3-1) պատասխանել է լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի մասնագետը վստահեցրել է, որ Գարեթ Բեյլը մնում է «Ռեալում»։ 

«Նա (Բեյլը) մնում է «Ռեալում»։ Մենք բոլորս փորձում ենք այնպես անել, որ հարցերին դրական կերպով նայենք։ Մենք պարտավոր ենք կենտրոնանալ մրցաշրջանի վրա և ոչ ուրիշ ինչ-որ բանի վրա։ Էդեն Ազարի վնասվածքը վատ նշան էր մեզ համար, սակայն դա չփոխեց մեր պլանները Բեյլի՝ մեկնարկային կազմում խաղալու հետ կապված։

Թե՛ Խամեսը, թե՛ Բեյլը, թե՛ մնացած բոլորը այստեղ են այս ակումբի նշանը պաշտպանելու համար այնպես, ինչպես այն արժանի է։ Մենք շատ մրցակցային ֆուտբոլ էինք ցույց տալիս, անգամ այն ժամանակ, երբ 10 հոգով էինք։ Գոհ եմ Բեյլի և Վինիսիուսի պաշտպանողական գործողություններից, ինչպես հետո Վասկեսի և Իսկոյի պարագայում»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Մադրիդի «Ռեալը» մեկնարկային տուրում Կարիմ Բենզեմայի, Տոնի Կրոսի և Լուկաս Վասկեսի գոլերի շնորհիվ հաղթեց «Սելտային» 3-1 հաշվով։ 

Share |

Լրահոս

Loading...