Բռնցքամարտի կանանց հավաքականն ավարտեց նախապատրաստական վերջին փուլը

12:06 18.08.2019

Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց Եվրոպայի առաջնության նախապատրաստական վերջին փուլը, տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Այս օրերին բռնցքամարտիկները կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էին անցկացնում Աբովյանում՝ նախապատրաստվելով օգոստոսի 23-ից սեպտեմբեր 1-ը Մադրիդում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 48 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Share |

Լրահոս

Loading...