Sinquefield Cup․ Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով

16:12 18.08.2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի առաջին տուրում սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Պարտիան ավարտվեց 25-րդ քայլում՝ ոչ-ոքի, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օգոստոսի 18-ին անցկացվելիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրինէ։ 2018 թվականին Արոնյանը հաղթել է այս մրցաշարում։

Հաղթողը կստանա 90 հազար դոլար։

Share |

Լրահոս

Loading...