Էշլի Քոուլը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

16:52 18.08.2019

38-ամյա անգլիացի պաշտպան Էշլի Քոուլը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Երկար մտորումներից հետո եկել է կարիերան ավարտելու ժամանակը։ Անհամբեր սպասում եմ կյանքիս հաջորդ փուլին, որը, հուսով եմ, կապված կլինի մարզչական գործունեության հետ։ Այժմ ես դասընթաց եմ անցնում և ցանկանում եմ լավ մարզիչ դառնալ»,- «Չելսի» – «Լեսթեր» խաղից առաջ հայտարարել է 38-ամյա անգլիացին TV-ի ուղիղ եթերում։  

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Քոուլը հասցրել է խաղալ «Քրիսթալ Փելասում», «Չելսիում», «Արսենալում», «Ռոմայում», «Լոս Անջելես Գելաքսիում», իսկ այս ձմռանը կես տարվա պայմանագիր էր կնքել «Դերբի Քաունթիի» հետ:

Անգլիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն անց է կացրել 107 հանդիպում։ 

Share |

Լրահոս

Loading...