Մանչինի. Սիրում եմ Բալոտելիին, բայց այլևս ոչինչ չեմ կարող անել նրա համար

20:54 18.08.2019

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Մարիո Բալոտելիի մասին, որի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»:

«Դա աննորմալ է, որ Բալոտելին նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ մնացել է առանց ակումբ: Նա 29 տարեկան է ու արդեն երկրորդ տարին անընդմեջ մրցաշրջանի մեկնարկից մոտավորապես 10 օր առաջ նա չի իմանում, թե որտեղ է շարունակելու կարիերան: Մարիոն պետք է մտածի այդ մասին:

«Բրեշիա» տեղափոխությունը կարող է օգնել այն հարցում, որ տանն ավելի մոտիկ կլինի և ավելի հարմարավետ կզգա իրեն:

Սիրում եմ նրան, սակայն այլևս ոչինչ անել չեմ կարող: Նա պետք է հասկանա, որ գտնվում է կարիերայի գագաթնակետին ու դեռ կարող է ինչ-որ բաներ ցույց տալ: Իհարկե, եթե ցանկանում է»,- Մանչինիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Share |

Լրահոս

Loading...