Պաշտոնական. Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի

21:54 18.08.2019

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի:

29-ամյա հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել հարազատ «Բրեշիայի» հետ: Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Բալոտելիի վերջին ակումբը ֆրանսիական «Մարսելն» էր, որի հետ պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը:

Բալոտելին ծնվել է Պալերմոյում, սակայն երկու տարեկանից ապրել է Բրեշիայում: 2016 թվականից հետո առաջին անգամ 29-ամյա հարձակվողը վերադարձել է Իտալիա: Այդ տարի նա «Լիվերպուլից» վարձավճարով տեղափոխվել էր «Միլան»:

Իտալացին վաղը՝ օգոստոսի 19-ին պաշտոնապես կներկայացվի որպես «Բրեշիայի» խաղացող:

Share |

Լրահոս

Loading...