Կազեմիրո․ Բեյլը պետք է խաղա․ նա օգնել է մեզ տիտղոսներ նվաճել

00:54 18.08.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն «Սելտայի» դեմ խաղից հետո (3-1) խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի մասին։ 

«Բեյլը գոլի հեղինակ է դարձել բազմաթիվ եզրափակիչներում։ Նա վայելում է մեր հարգանքը ու պետք է խաղա։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է ու շատ կարևոր է մեզ համար։

«Բարսելոնայի» պարտությու՞նը։ Դա ոչինչ չի փոխում։ Մենք մտածում ենք մեր ֆուտբոլի ու մեր խաղերի մասին»,-Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» 3-1 հաշվով հաղթել է «Սելտային», իսկ «Բարսելոնան» 0-1 հաշվով զիջել է «Աթլետիկին»։ 

 

Share |

Լրահոս

Loading...