Լեմպարդի առաջին հաղթանակը հետաձգվում է. Չելսին ու Լեսթերը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

21:24 18.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացան երկրորդ տուրի գրեթե բոլոր հանդիպումները:

Այսօրվա երկրորդ խաղում «Չելսին» տանն ընդունեց «Լեսթերին»: Օրվա առաջին դիմակայությունում «Շեֆիլդ Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել էր «Քրիսթալ Փելասին»:

Լոնդոնում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Հանդիպման հաշիվը շատ արագ բացեցին տանտերերը: 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մաունտը:

Լոնդոնցիները չկարողացան զարգացնել իրենց առավելությունը, իսկ մրցակիցը օգտվեց բազում հնարավորություններից մեկից: 67-րդ րոպեին գլխի հարվածով պատասխան գոլը խփեց Նդիդին:

Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» մեկ միավորով 15-րդ տեղում է: «Լեսթերը» 2 միավորով 12-րդն է:

ԱՊԼ-ի երկրորդ տուրի վերջին խաղը կկայանա վաղը: «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Վուլվերհեմփթոնի» հետ:

Share |

Լրահոս

Loading...