Չելսի-Լեսթեր խաղի մրցավարը փոխվել է. պատճառը Լոնդոնի խցանումներն են

21:06 18.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունել է «Լեսթերին»:

Հանդիպման մեկնարկից առաջ տեղի է ունեցել մրցավարի փոփոխություն: Ի սկզբանե խաղը պետք է դատեր մրցավար Գրեմ Սկոտը, սակայն նա մնացել է խցանումների մեջ ու չի կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ:

Նրա փոխարեն հանդիպումը սպասարկել է Օլիվեր Լենգֆորդը, որը խաղի պահեստային մրցավարն է եղել: Նա առաջին անգամ է սպասարկում ԱՊԼ-ի հանդիպում:

Share |

Լրահոս

Loading...