Ձյուբա. Բոլորը շատ լավ խաղացին, բացի մրցավարներից

10:09 18.08.2019

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան խիստ դժգոհ է մնացել «Ախմատի» դեմ ՌՊԼ-ի խաղում Ալեքսեյ Մատյունինի մրցավարությունից:

«Ինչպես է դա հնարավոր։ Մեկ խաղում մենք ունենք VAR, մյուսում՝ ոչ։ Մատյունինը խաղի հերոսն է։ Ի՞նչ էր դա ընդհանրապես: Հիմա նորից լսենք Եգորովին: Մեկնարկել է առաջնությունը, բոլորը լավ են խաղում, բացի մրցավարներից։ Բոլոր ծածտումները տարբեր կերպ են մեկնաբանում. այստեղ դեղին է, այստեղ դեղին չէ։ Մաքուր կարմիր քարտի իրավիճակ էր, բայց նրա մոտ ինչ-որ կասկածներին կային:

Նման մրցավարությունը խայտառակություն։ Մենք ինքներս ենք մեղավոր, որ չենք բացել պաշտպանությունը, հարցեր չկան։ Բայց ֆուտբոլիստները պառկում են խոտածածկին 15 րոպե, դարպասապահը շահում է 20 րոպե, իսկ նա նույնիսկ դեղին ցույց չտվեց», - ասել է Ձյուբան։

 

Մատյունինը խաղի սկզբում չեղարկել է Ազմունի գոլը (միաժամանակ հեռացնելով «Ախմատի» ավագ Մացիևին), ապա չի հաշվել Ռիգոնիի գոլը: Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։

 

Share |

Լրահոս

Loading...