Էրիկսենը դարձյալ մերժել է Տոտենհեմի՝ պայմանագրի երկարաձգման առաջարկը

12:35 18.08.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հերթական անգամ մերժել է ակումբի առաջարկը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ 

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, հյուսիսլոնդոնյան ակումբի ներկայացուցիչները շաբաթական 200 հազար ֆունտ են առաջարկել դանիացի ֆուտբոլիստին պահելու համար, սակայն Էրիկսենը չի համաձայնվել։ «Խցանների» կիսապաշտպանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել էր այնպիսի ակումբների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» մտադիր է Էրիկսենին ձեռք բերել 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, երբ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կստանա։ 

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում «Տոտենհեմը» երկու տուրից հետո վաստակել է 4 միավոր։ Առաջին տուրում «Ասթոն Վիլային» 3-1 հաշվով հաղթելուց հետո Պոչետինոյի սաները երկրորդ խաղում ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեցին հանդիպումը գործող չեմպիոն «Ման․ Սիթիի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...