Ֆաբրեգասը՝ Մոուրինյուի արցունքների մասին․ Մենք էլ քեզ ենք կարոտում

22:49 18.08.2019

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն անտարբեր չի մնացել Ժոզե Մոուրինյուի վերջին հարցազրույցի նկատմամբ։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն արցունքն աչքերին ասել էր, որ կարոտում է ֆուտբոլային կյանքը։

«Լեգենդ։ Մենք էլ քեզ ենք կարոտում։ Շուտ վերադարձիր, միսթեր»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Ֆաբրեգասը։

Հիշեցնենք, որ Սեսկ Ֆաբրեգասը Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ հանդես է եկել 2014-2015 թվականներին «Չելսիում»։ Մոուրինյուի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղից պորտուգալացին հեռացվել է անցյալ տարվա դեկտեմբերին։

Share |

Լրահոս

Loading...