Ֆիորենտինայի նախագահ․ Չենք կարող Ռիբերիին ռուսական և արաբական ակումբների նման բարձր աշխատավարձ առաջարկել

23:50 18.08.2019

«Ֆիորենտինայի» տնօրեն Դանիելե Պրադեն հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ իտալական ակումբը հետաքրքրված է ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ծառայություններով։

Միևնույն ժամանակ Պրադեն ընդգծել է, որ «Ֆիորենտինայի» համար բարդ է Ռիբերիի տրանսֆերի համար մրցակցել ռուսական և արաբական ակումբների հետ։

«Մեզ շատ է դուր գալիս Ռիբերին, բայց այժմ նա այլ տարբերակներ է դիտարկում։ Ցավոք, մենք չենք կարող առաջարկել այնքան աշխատավարձ, որքան ռուսական և արաբական ակումբներն են առաջարկում։ Եթե Ռիբերին ցանկանում է շարունակել ելույթները բարձր մակարդակում՝ մենք սպասում ենք նրան»,- Պրադեի խոսքը մեջբերել է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Ֆրանկ Ռիբերին 2007-2019 թվականներին հանդես է եկել «Բավարիայում», իսկ այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբային մակարդակում մասնակցել է 38 հանդիպման, դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական ակումբներից Ռիբերիի ծառայություններով հետաքրքրված են «Լոկոմոտիվը», «Դինամոն» և «Սպարտակը»։

Share |

Լրահոս

Loading...