Էմոցիոնալ պահ էր․ Գվարդիոլան մեկնաբանել է Ագուերոյի հետ վիճաբանությունը

22:59 18.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղի (2-2) ժամանակ հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ վիճաբանությունը։

«Թյուրիմացություն էր։ Սերխիոն տխրել էր, քանի որ մտածում էր, թե ես նրան եմ մեղադրում բաց թողած երկրորդ գոլի համար։ Էմոցիոնալ պահ էր։

Ընդհանուր հանդիպումն էր էմոցիոնալ։ Մենք վերահսկում էինք գնդակի տեղաշարժը, պահեր էինք ստեղծում, բայց գրոհների եզրափակիչ փուլում պետք է ավելի սառնասիրտ լինեինք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Squawka-ն։

Share |

Լրահոս

Loading...