Մահացել է ՀԱՕԿ հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը

13:12 18.08.2019

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, երկարատև հիվանդությունից հետո, 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Անգնահատելի է նրա ավանդը ՀԱՕԿ-ի ստեղծման և զարգացման մեջ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ողջ անձնակազմը ցավակցում է Հակոբյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Մաղթում նրանց ուժ, ամրություն և համբերություն»,-նշված է հայտարարության մեջ:

 

Share |

Լրահոս

Loading...