Դուայթ Հովարդը կարող է կարիերան շարունակել Լոս Անջելես Լեյկերսում

23:47 18.08.2019

«Լոս Անջելես Լեյկերսի» կենտրոնական Դեմարկուս Կազինսը լուրջ վնասվածք է ստացել: Սպասվում է, որ բասկետբոլիստը բաց է թողնելու ամբողջ մրցաշրջանը:

Այս պատճառով ակումբի ղեկավարությունը սկսել է Կազինսին այլընտրանք փնտրել: «Լեյկերսում» լրջորեն մտածում են Դուայթ Հովարդի հետ պայմանագիր կնքելու մասին:

Այս պահին Հովարդի իրավունքները պատկանում են «Մեմֆիս Գրիզլիզին»: Նշվում է, որ շուտով կողմերը երկկողմանի համաձայնությամբ կխզեն պայմանագիրը: Հովարդը նախորդ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով:

The Ahtletic-ը գրում է, որ «Լեյկերսի» ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպելու են բասկետբոլիստի հետ՝ քննարկելու պայմանագրի մանրամասները:

Share |

Լրահոս

Loading...