Իբրահիմովիչը երկրորդ անընդմեջ խաղում դուբլի հեղինակ է դարձել․ 21 խաղում նա 20 գոլ է խփել

09:51 18.08.2019

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դուբլի հեղինակ է դարձել MLS-ի շրջանակում կայացած «Սիետլ Սաունդերսի» դեմ խաղում։ 37-ամյա շվեդ հարձակվողը երկու գոլ է խփում երկրորդ խաղն անընդմեջ։ 

Ընդհանուր առմամբ 21 խաղում Իբրահիմովիչը 20 գոլի հեղինակ է դարձել։ Ռմբարկուների ցուցակում նա կիսում է երկրորդ տեղը «Ատլանտա Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջոզեֆ Մարտինեսի հետ։ Ավելին, շվեդ հարձակվողը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ 

Ռմբարկուների ցուցակում առաջատարը Կառլոս Վելան է խփած 24 գոլով։ 

26 տուրից հետո «ԼԱ Գելեքսին» վաստակած 41 միավորով երրորդն է։ 

Share |

Լրահոս

Loading...