Մինչ Իկարդին սպասում է Յուվենտուսին, իտալական մեկ այլ գրանդ առաջարկ է պատրաստում արգենտինացու համար

14:48 18.08.2019

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ապագայի հարցը շարունակում է անորոշ մնալ։ Արգենտինացի ֆուտբոլիստը այլևս տեղ չունի «ներաձուրիների» կազմում։ Նրա խաղային համարն էլ տվել են թիմի նորեկ Ռոմելու Լուկակուին։ 

Մինչ Իկարդին, որոշ աղբյուրների պնդմամբ, սպասում է Թուրինի «Յուվենտուսի» առաջարկին, նրա համար բավականին շահեկան առաջարկ է նախապատրաստում «Նապոլին»։ La Gazetta dello Sport-ը հաղորդում է, որ նեապոլիտանական ակումբը մտադիր է 65 միլիոն եվրո առաջարկել «Ինտերին», ինչպես նաև գործարքի մեջ ներառել Արկադիուս Միլիկին։ 

Ամեն դեպքում, նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Իկարդին ավելի հակված է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ 

Հիշեցնենք, որ Իտալիայում տրանսֆերային պատուհանը փակվում է առաջնության մեկնարկելուն պես։ 

Share |

Լրահոս

Loading...