Բեքհեմի Ինտեր Մայամին կարող է առաջին աստղային ձեռքբերումը կատարել

10:21 18.08.2019

«Ինտեր Մայամին», որը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու MLS-ում, կարող է առաջին աստղային համալրումն ունենալ։ Հիշեցնենք, որ ակումբը պատկանում է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին։ 

Այսպիսով, ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլա Շիրան, ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ փարիզյան ակումբից և համալրել «Ինտեր Մայամիի» շարքերը։ Հաղորդվում է, որ 32-ամյա հարձակվողը նախնական համաձայնության է հասել ակումբի հետ, որի համաձայն երեք տարվա «էլ մատադորը» երեք տարվա պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ։ 

Էդինսոն Կավանին հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենի» կազմում 2013 թվականից։ Փարիզյան ակումբի կազմում Կավանին մասնակցել 187 հանդիպման ու 135 գոլ է խփել։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կավանիի ծառայություններով հետաքրքրվում էր Միլանի «Ինտերը»։ 

Share |

Լրահոս

Loading...