Ինտերը կարող է ձեռքբերել ՄՅՈւ-ի ևս մեկ ֆուտբոլիստի

11:14 18.08.2019

«Ինտերը» Ռոմելու Լուկակուի տրանսֆերը ավարտելուց հետո կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ հարձակվողի։ 

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ն, «կարմիր սատանաների» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրված է «Ինտեր» տեղափոխությամբ ու արդեն իսկ բանակցություններ է վարել «ներաձուրիների» հետ։ 

Հաղորդվում է, որ ներկա պահին իտալական գրանդի ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայում են, որտեղ բանակցություններ են վարում ՄՅՈւ-ի ղեկավարության հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Խոսքը ամբողջական տրանսֆերի մասին է, այլ ոչ թե վարձակալման։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Օլե Գունար Սուլշերը վստահեցրել էր, որ Սանչեսը մնում է թիմում և խաղաժամանակ է ստանալու։ 

Share |

Լրահոս

Loading...