Ամեն ինչ կանգ է առել․ Մոուրինյուն հուզված պատմել է, թե որքան է կարոտել ֆուտբոլը (տեսանյութ)

18:48 18.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հուզումքով պատմել է, թե որքան է կարոտում իր աշխատանքը։

«Ես պարզապես վայելում էի ֆուտբոլը։ Երբ եկա պրոֆեսիոնալ ֆուտբոլ, իմ մեջ ինչ-որ բան արթնացավ։ Ամեն ինչ լուրջ էր և այդպես էր մինչև վերջ։ Այժմ ամեն ինչ կանգ է առել, և ֆուտբոլը վայելելու փոխարեն, ես կարոտում եմ այն»,- արցունքն աչքերին ասել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Մոուրինյուի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նա հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ նա աշխատել է «Չելսիում», Մադրիդի «Ռեալում», «Ինտերում», «Պորտուում», «Ունիան Լեյրիյուում», «Բենֆիկայում»։

Share |

Լրահոս

Loading...