ՊՍԺ-ն և Բավարիան հետաքրքված են Յուվենտուսի կիսապաշտպանով

13:42 18.08.2019

«Բավարիան» ու ՊՍԺ-ն հետաքրքրվում են Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանի ծառայություններով, հաղորդում են իտալական լրատվամիջոցները:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն՝ գերմանացու տեղափոխությանը դեմ չէ «Յուվեի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին: Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բավարիան» ու ՊՍԺ-ն։

25-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անց է կացրել 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...