«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Այաքսի» հետ այսօր՝ նոյեմբերի 5-ին կայանալիք խաղի սպասելիքներից:
««Այաքսը» շատ լավ թիմ ունի, որն այս խաղին մոտենում է հրաշալի ձեռքբերումներով: Նրանք հաղթել ենք իրենց բոլոր խաղերը, և մենք խաղացողների հետ հասկանում ենք, որ պետք է մեր առավելագույնը ցուցադրենք, որպեսզի արդյունքի հասնենք:
Մենք ցուցադրել ենք այդ առավելագույնը, բայց, կարծում եմ, կարող ենք էլ ավելի լավ խաղալ: Այսօր պետք է ցուցադրենք մեր ամենաբարձր մակարդակը», — Լեմպարդի խոսքերն է մեջբերել «Չելսիի» մամուլի ծառայությունը:
«Չելսի» — «Այաքս» խաղը կկայանա այսօր կեսգիշերին: Հանդիպումը ցուցադրվելու է Armenia TV-ի ուղիղ եթերում: