Մարսելինո․ Ռոդրիգոյի տեղափոխությունը Աթլետիկո չեղարկվել է

15:27 18.08.2019

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը խոսել է թիմի հարձակվող Ռոդրիգոյի ապագայի մասին։ Օրեր առաջ կար տեղեկություն, որ Ռոդրիգոն պայմանագիր է համաձայնեցրել «Աթլետիկոյի» հետ և տեղափոխվում է Մադրիդ։ 

«Ինչ-որ պահի գործարքը գրեթե կայացել էր։ Ակումբը անգամ հայտնեց ինձ այդ մասին։ Դա երեքշաբթի էր։ Ռոդրիգոն նույնպես հայտնել էր ինձ, որ տեղափոխվում է «Աթլետիկո», սակայն տրանսֆերը չեղարկվել է»,-«չղջիկների» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Աթլետիկոն» 55 միլիոն եվրո է վճարելու իսպանացի հարձակվողի տրանսֆերը գնելու համար։ Եվս 5 միլիոն «ռոխիբլանկոսները» վճարելու էին բոնուսների տեսքով։ 

Լա լիգայի մեկնարկային տուրում «Վալենսիան» ոչ-ոքի է խաղացել «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Խաղն ավարվել է 1-1 հաշվով։ 

Share |

Լրահոս

Loading...