ATP Ցինցինատի․ Մեդվեդևը հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ եզրափակիչ

09:08 18.08.2019

Ցինցինատիում ավարտին է մոտենում ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Գիշերը հայտնի է դարձել եզրափակչի երկրորդ մասնակցի անունը։ 

Դանիլ Մեդվեդևը շարունակում է ֆանտաստիկ թենիս ցուցադրել։ Այս անգամ ռուս թենիսիստը պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Դանիլը հաղթեց 3-6, 6-3, 6-3 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է բելգիացի Դավիդ Գոֆենի հետ, ով ավելի վաղ առավելության էր հասել Ռիշար Գասկեի նկատմամբ։ 

Դանիլ Մեդվեդևը երեք շաբաթվա ընթացքում երրորդ եզրափակչին է մասնակցելու, այդ թվում երկրորդը՝ ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարում: Ավելի վաղ նա Վաշինգտոնի ATP-500 մրցաշարի եզրափակչում պարտվել էր Նիկ Կիրիոսին, իսկ Մոնրեալի մասթերսի եզրափակչում զիջել էր Ռաֆայել Նադալին։ 

Հաղթելով Նովակ Ջոկովիչին՝ Դանիլ Մեդվեդևը դարձավ 7-րդ թենիսիստը վերջին 10 տարում, ով մեկ մրցաշրջանի ընթացքում երկու անգամ պարտության է մատնել նրան։ 

Այսպիսով, Ցինցինատիի եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Դանիլ Մեդվեդևը և Դավիդ Գոֆենը։ 

Share |

Լրահոս

Loading...