Միոչիչը հաղթեց Կորմյեին և վերադարձրեց UFC-ի չեմպիոնի տիտղոսը

11:43 18.08.2019

Ավարտվել է ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում ընթացող UFC 241 մրցաշարի գլխավոր մենամարտը, որում չեմպիոնական գոտու համար պայքարում հանդիպել են ծանր քաշային Դանիել Կորմյեն և Ստիպե Միոչիչը:

Խորվաթական ծագմամբ ամերիկացի մարտիկը հաղթեց 40-ամյա վետերանին նոկաուտին։ Առաջին ռաունդում հանդիսատեսը հետաքրքիր պահի ականատես եղավ. Կորմյեն Միոչիչին վեցրեց ուսերի վրա, պահեց ավելի քան 10 վայրկյան և վայր գցեց։ Դանիելը առավելություն ուներ, սակայն չորրորդ ռաունդում բաց թողեց մի շարք կտրուկ հարվածներ, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Միոչիչը 102 հարված է հասցրել, որից նպատակին հասել է 57-ը:

 

Share |

Լրահոս

Loading...