Տուխել․ Նեյմարը զգայուն ֆուտբոլիստ է, ես միշտ կպաշտպանեմ նրան

20:39 18.08.2019

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ անդրադարձել է հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակին։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարը ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից։

«Նեյմարը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է։ Եթե իրավիճակը չփոխվի, նա կմնա։ Այս պահի դրությամբ փոփոխություններ չկան։ Նեյմարը պայմանագրով 3 տարի էլ ունի։

Նա շատ զգայուն ֆուտբոլիստ է, այնպես որ՝ ես միշտ կպաշտպանեմ նրան։ Ինքս պարզապես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է Նեյմարը 90 րոպե իր բարձրակարգ խաղը ցուցադրում՝ ագրեսիվ, մեծաթիվ անցումներով»,- Տուխելի խոսքը մեջբերել է AS-ը։

Share |

Լրահոս

Loading...