Կիրիոսը նշել է, թե ինչ է պետք Grand Slam-երում Ֆեդերերի, Նադալի ու Ջոկովիչի նկատմամբ առավելության հասնելու համար

14:52 18.08.2019

Ավտրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը նշել է, թե ինչ է պետք Ռոջեր Ֆեդերերի, Ռաֆայել Նադալի կամ էլ Նովակ Ջոկովիչի նկատմամբ Մեծ սաղավարտի մրցաշարերում առավելության հասնելու համար։ 

«Հաղթել այդ տղաներին հինգ սեթում շատ բարդ բան է։ Դրա համար պետք է չափազանց հետևողական լինել։ Ներկա պահին կան մի քանի թենիսիստներ, որոնց ուժերի սահմաններում է դա անել։

Ես պետք է ջանասիրաբար աշխատեմ, որպեսզի լավ արդյունքներ ցույց տամ Grand Slam-երում։ Պետք է ֆիզիկական հիանալի աշխատանք, որպեսզի դիմակայես մի քանի հինգ-սեթանոց խաղերի։ Պետք է ավելի շատ աշխատեմ ու ուշադրություն դարձնեմ նաև կարգապահությանը»,-Կիրիոսի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը։ 

Նիկ Կիրիոսը երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հաղթող ճանաչվեց ATP-500 շարքի մրցաշարում։

Share |

Լրահոս

Loading...