Ջոկովիչ․ Մեդվեդևը մոտենում է թոփ-5-ին ու լավագույններից մեկն է աշխարհում այս պահին

12:16 18.08.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Ցինցինատիի ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարի կիսաեզրափակչում Դանիլ Մեդվեդևի հետ մրցավեճի մասին։ Խաղն ավարտվել էր ռուս երիտասարդ թենիսիստի հաղթանակով 3-6, 6-3, 6-3 հաշվով։ 

«Կարծում եմ՝ լավ հանդիպում անցկացրի։ Միգուցե փոքր-ինչ թույլ խաղացի սեթերով 1-1 հաշվի ժամանակ, երբ պարտվել էի սեփական մատուցմանս գեյմը։ Սակայն երբ մրցակիցդ երկրորդ գնդակով մատուցում է 205 կմ/ժ արագությամբ, կրկնակի սխալներ թույլ չի տալիս ու գրոհում է ցանկացած հարվածով, քեզ մնում է միայն հանել գլխարկդ նրա առջև։

Մեդվեդևը շատ է ավելացրել։ Դա նկատելի է Ավստրալիայի բաց առաջնությունից (Նովակը հաղթել էր չորս սեթում/ խմբ․)։ Նա մոտենում է թոփ-5-ին ու ներկա պահին աշխարհի լավագույն թենիսիստներից մեկն է»,-Ջոկովիչի խոսքերն է մեջբերում atptour.com-ը։ 

Ցինցինատիի եզրափակչում Դանիլ Մեդվեդևը մրցելու է բելգիացի Դավիդ Գոֆենի հետ։ 

Share |

Լրահոս

Loading...