Ռեալը կվերադառնա Պոգբայի համար պայքարին

16:32 18.08.2019

Մադրիդի «Ռեալը» մտադիր է վերադառնալ Պոլ Պոգբայի համար մղվող տրանսֆերային պայքարին։ 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «արքայական» ակումբը ևս մեկ առաջարկ կանի «Մանչեսթեր Յունայթեդին» մինչև Իսպանիայում ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, այսինքն մինչև սեպտեմբերի 2-ը։ Ներկա պահին ՄՅՈւ-ն աստղաբաշխական գումարներ է առաջարկում։ «Սպիտակները» պատրաստ չեն այդքան մեծ գումարներ ծախսել ֆրանսիացի աստղի համար։ 

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է Զինեդին Զիդանը։ 

Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» 3-1 հաշվով հաղթել է «Սելտային»։ Գոլերը հեղինակել են Կարիմ Բենզեման, Տոնի Կրոսը և Լուկաս Վասկեսը։ 

Share |

Լրահոս

Loading...