Պերեսը վստահ է, որ Բեյլը առանցքային դեր է ունենալու Ռեալում այս մրցաշրջանում

15:46 18.08.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը աջակցել է Գարեթ Բեյլի՝ թիմում մնալու գաղափարին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի նախագահը և 30-ամյա ուելսցին հանդիպել են միմյանց։ Բեյլը հայտնել է Պերեսին, որ ցանկանում է մնալ «Ռեալում» և շարունակել իր մրցելույթները։ Պերեսը իր հերթին վստահություն է հայտնել ֆուտբոլիստին և նշել է, որ վստահ է, որ նոր մրցաշրջանում Բեյլը առանցքային դեր է ունենալու «Ռեալում»։ 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զինեդին Զիդանը հայտարարեց, որ ակումբը փորձում է վաճառել Բեյլին։ Սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ, և ուելսցին հիմա թիմում է։ 

Լա լիգայի մեկնարկային տուրի «Սելտայի» դեմ խաղում Բեյլը թիմի հիմնական կազմում էր ու գոլային փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային։ Հանդիպումից հետո Զիդանը հայտարարեց, որ Բեյլը մնում է «Ռեալում»։ 

Share |

Լրահոս

Loading...