Վան Պերսի. Արսենալի հետ ամուսնացած էինք, բայց ութ տարի անց կինս հոգնեց ինձնից

10:45 18.08.2019

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է, թե ինչու է որոշել 2012-ին հեռանալ լոնդոնյան ակումբից: Հիշեցնենք, որ հոլանդացին «Արսենալում» հանդես է եկել 2004-2012 թվականներին։

«Ակումբի հետ մեր հարաբերությունները կարելի է համեմատել ամուսնացած զույգի հարաբերությունների հետ։ «Արսենալի» հետ 8 տարի ամուսնացած էինք։ Ութ տարի անց կինս հոգնեց ինձնից։ Դա փաստ է։ Նրանք այդպես էլ ինձ նոր պայմանագիր չառաջարկեցին: Դրանից հետո ես ստիպված էի տարբերակներ քննարկել, քանի որ լի էի եռանդով և ցանկանում էի հաղթել լիգայում։

Կարիերաս շարունակելու երեք տարբերակ ունեի։ Առաջին տարբերակը արտասահմանից էր, սակայն արագ վերացավ։ Այդ ժամանակ մնացին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նախքան տեղափոխվելը, շատ բաներ երկրպագուներին մնում են անհայտ: Փաստերից մեկն այն է, որ «Արսենալն» ինձնից հոգնել էր ու նոր պայմանագիր չէր առաջարկել»,- Վան Պերսիի խոսքը մեջբերում է Mirror-ը։ 

Share |

Լրահոս

Loading...