Ռամոս. Մարդիկ միայն արդյունքներն ու տիտղոսներն են հիշում

14:23 18.08.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ամփոփել է Լա Լիգայի 1-ին տուրի «Սելտայի» հետ խաղը:

«Շատ լավ մեկնարկ է։ Այսքան վատ խոսակցություններից հետո մենք կենտրոնացանք միայն մեր ֆուտբոլի վրա։ Պետք է ջնջել անցյալը, չի կարելի անհանգստանալ նախորդ արդյունքների մասին։ Արդյունքները փոխվում են: Սա ֆուտբոլ է։ Արդյունքները և տիտղոսները՝ ահա թե ինչ են մարդիկ հիշում», - ասել է Ռամոսը Movistar-ի եթերում։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային տուրում հյուրընկալվել էր Վիգոյի «Սելտային»։ Զինեդին Զիդանի թիմը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում (3-1)։

Share |

Լրահոս

Loading...