Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/2020 խաղարկության խմբային փուլը։ A խմբում վերջին տուրում կայացան «Բրյուգե» — «Ռեալ Մադրիդ» և ՊՍԺ — «Գալաթասարայ» հանդիպումները։
«Արքայական» ակումբը Բելգիայում հաղթեց «Բրյուգեին» 3-1 հաշվով։ Զինեդին Զիդանի թիմի գոլերը խփեցին Ռոդրիգոն, Վինիսիուսը և Լուկա Մոդրիչը։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Հանս Վանակենը։
ՊՍԺ-ն տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը։ Մեկական անգամ աչքի ընկան Մաուրո Իկարդին, Պաբլո Սարաբիան, Նեյմարը, Կիլիան Մբապեն և Էդինսոն Կավանին։
A խմբից փլեյ-օֆֆ փուլ են դուրս գալիս ՊՍԺ-ն ու «Ռեալը», «Բրյուգեն» պայքարը կշարունակի ԵԼ-ում։