818 օրվա մեջ առաջին անգամ Ռեալը շրջանցել է Բարսելոնային

11:20 18.08.2019

Լա Լիգայի առաջին տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Սելտային»:

Քանի որ «Բարսելոնան» մեկնարկային խաղում պարտվել էր «Աթլետիկին» (0-1), մադրիդցիները կատալոնացիներից առաջ են անցել մրցաշարային աղյուսակում: Դա տեղի է ունեցել 818 օրվա ընթացքում առաջին անգամ։

Վերջին անգամ «Ռեալը» «Բարսելոնային» շրջանցել էր 2016/17 մրցաշրջանի վերջին օրը, երբ նվաճեց տիտղոսը: Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» երրորդն էր։

Հաջորդ տուրում մադրիդցիները կհանդիպեն «Վալյադոլիդի» հետ, կատալոնացիները կհյուրընկալեն «Բետիսին»:

Share |

Լրահոս

Loading...