Աղբյուր․ Ռիբերին առաջարկ է ստացել ռուսական երկու ակումբներից

15:37 18.08.2019

Ֆրանկ Ռիբերին կարիերան կարող է շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար առաջարկ են արել ռուսական երկու ակումբներ։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, 36-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Դինամոն» և «Սպարտակը»։ Հաղորդվում է, որ ռուսական ակումբների գլխավոր մրցակիցը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար մղվող պայքարում իտալական «Ֆիորենտինան» է, ով ևս ջանում է ամեն կերպ ձեռք բերել Ռիբերիին։ 

Հաղորդվում է, որ «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի մոտ օրերս։ 

Ֆրանկ Ռիբերին նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ Մյունխենի «Բավարիայից» և ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի։ 

Share |

Լրահոս

Loading...