Ալեքսիս Սանչեսը մոտ է Ինտեր տեղափոխվելուն

20:12 18.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն: Ինչպես գրում է Ջանլուկա դի Մարցիոն, տեղափոխությունը կկայանա վարձավճարի հիմունքներով:

Բանակցությունները շատ արագ են ընթանում, և սպասվում է, որ օգոստոսի 20-ին ֆուտբոլիստը կժամանի Միլան՝ բուժզննում անցնելու: Կողմերը համաձայնության են եկել, որ չիլիացին վարձակալությամբ մեկ տարի կխաղա «ներաձուրիների» կազմում, որից հետո «Ինտերը» 15 մլն եվրոյով կգնի խաղացողին:

Բացի այդ, «կարմիր սատանաները» դեռևս կվճարեն Սանչեսի աշխատավարձի մի մասը: Ըստ SportItalia-ի` միլանյան ակումբը հարձակվողին կվճարի միյան 3-4 մլն եվրո, դա կազմում է ֆուտբոլիստի աշխատավարձի 1/4-ը:

Share |

Լրահոս

Loading...