Սևիլիան հաղթանակով մեկնարկեց Լա Լիգայում (տեսանյութ)

23:14 18.08.2019

Իսպանիայի Լա Լիգայում կայանում են առաջին տուրի հանդիպումները:

Մրցաշրջանը հաղթանակով է սկսել «Սևիլիան»: Խուլեն Լոպետեգիի թիմն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»:

Հաշիվը բացել է Սերխիո Ռեգիլոնը, որը Պրիմերայում իր առաջին գոլն է խփել: 86-րդ րոպեին էլ երկրորդ գոլը խփել է Նոլիտոն:

Այսպիսով, «Սևիլիան» իր ակտիվում է գրանցում երեք միավոր: «Էսպանյոլը» մեկնարկում է պարտությամբ:

Share |

Լրահոս

Loading...