Սիմեոնեն նշել է՝ երբ է ավելի լավ փակել տրանսֆերային պատուհանը

13:26 18.08.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ազգային առաջնություններում տրանսֆերային պատուհանի փակման մասին:

«Կարծում եմ՝ բոլորը կցանկանային, որ ամեն ինչ լիներ ինչպես Անգլիայում։ Առաջնության մեկնարկին անգլիական ակումբներն արդեն համալրել են կազմերը։ Դա շատ լավ է՝ հոգեբանորեն կենտրոնանալ նրանց վրա, ովքեր անպայման պետք է խաղան: Իսկ հիմա պետք է սպասենք սեպտեմբերի 2-ին», - ասել է Սիմեոնեն։

Պրիմերայի առաջին տուրում «Աթլետիկոն» հանդիպելու է «Խետաֆեի» հետ:

Share |

Լրահոս

Loading...