Սանդի Ինուսան վիրահատվել է․ Լոռիի ֆուտբոլիստը չի խաղա երեք ամիս

15:06 18.08.2019

Վանաձորի «Լոռիի» ֆուտբոլիստ Սանդի Ինուսան վիրահատվել է։ Այս մասին հաղորդում է ակումբի Facebook-յան պաշտոնական էջը։ 

Սանդին ազդրի ուղիղ մկանի պատռվածքի վիրահատություն է տարել։ Վանաձորյան ակումբը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը չի կարողանա օգնել թիմին առաջիկա երեք ամիսների ընթացքում։ 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Լոռին» երկու հանդիպում է անցկացրել։ «Կանաչները» Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում 2-1 հաշվով հաղթեցին «Ալաշկերտին»։ Երեկ վանաձորյան ակումբը առաջին միավորները կորցրեց՝ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը «Գանձասար-Կապանի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...