Երիտասարդական ԱԱ․ Սահակ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

19:26 18.08.2019

60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում Սահակ Հովհաննիսյանը գոտեմարտեց թուրք Քերեմ Քամալի հետ և 2-7 հաշվով պարտություն կրեց։

Մինչև եզրափակիչ Սահակ Հովհաննիսյանը մրցակիցներին ոչ մի միավոր չէր զիջել։ Հովհաննիսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Ռասուլ Իսրապիլովին։

1/8 եզրափակչում Սահակը նույն հաշվով հաղթել էր հնդիկ Սաչին Ռանային, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի առաջնության չեմպիոն վրացի Դիեգո Չխիկվաձեին, իսկ կիսաեզրափակչում մեր ըմբիշը 6-0 հաշվով առավելության էր հասել ռուս Գեորգի Տիբիլովի նկատմամբ։

Հավելենք, որ այսօր աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարելու է նաև 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։

Share |

Լրահոս

Loading...